Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը

Մարտի 1-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։

Այս մասին տեղեկացրել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության ուղղությամբ ձեռնարկվող և իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում նշվել է ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ. դեկտեմբերին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է, որ հաջորդ շաբաթ Հունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան նոր լիցքեր կհաղորդի երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ