Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ կան որոշ քայլեր, որ մենք պետք է հաշվի առնենք․ Քըլըչ

Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը։

«Թուրքիան ցանկանում է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Կան որոշ քայլեր, որ մենք պետք է հաշվի առնենք, բայց առաջին հերթին մենք պետք է հանդիպումներ ունենանք»,- ասել է Քըլըչը։

Նա նշել է, որ Մոսկվայում համաձայնության են հասել, որ հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացում նախապայմաններ չլինեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ