Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում:

Այս մասին նշեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչը՝ ելույթ ունենալով Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» պանելային քննարկման ժամանակ:

Նա առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։

Իր հերթին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ այդ հարցը կարող է քննարկվել և լուծվել մինչև երեկո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ