Այդ հարցը մեզ անհանգստացնում է. Արթուր Հոհվաննիսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների մասին

Մենք պետք է ողջունենք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ձևաչափի վերականգնումը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հավելեց, որ հայկական կողմը արդյունավետ է համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն ու կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։

«Եվրոխորհրդարանում վարչապետի հայտնի ելույթում վարչաապետը հստակ արձանագրեց՝ ՀՀ-ն պատրաստ է այնքան մոտենալ Եվրամիությանը, որքան որ Եվրամիությունն է պատրաստ»,- ասաց նա և նշեց, որ պատրաստ են ավելի ջերմ, սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ հաշվի առնելով ՀՀ պետական շահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք անհանգստացնում է այն հանգամանքը, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այո, այդ հարցը մեզ անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին, այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, երբ քննարկումների արդյունքում որոշումներ կլինեն, կիմանանք բոլորս»: Նա նշեց, որ հանրության անհանգստությունները իրենք էլ են կիսում:

«Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, այլ՝ տարիների ընթացքում, հետևաբար, յուրաքանաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, գործողություններ ու որոշումներ»,-ասաց նա և նշեց, որ, ցավոք, ուշ են «գլխի ընկել», որ ՀԱՊԿ-ը չի աշխատում և պետք է գնալ խնդիրը լուծելու:

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հակադրությունների մեջ չպետք է տեսնել Հայաստանի անվտանգության հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ