Ինքնաթիռում հրդեհի հետևանքով զոհերի դիերն անճանաչելի են դարձել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով զոհերի դիերն անճանաչելի են դարձել, հայտնում է NTV-ն: Նրանց դիերը կնույնականացվեն ԴՆԹ անալիզի միջոցով:

Զոհերի հարազատներն արդեն հանձնել են համապատասխան փորձանմուշները: ԴՆԹ անալիզը նաև կհաստատի մահվան պատճառը:

«Ենթադրաբար նրանց մեծ մասը զոհվել է ինքնաթիռի հրդեհի ընթացքում արտադրված թունավոր նյութերի պատճառով: Զոհերի գրեթե մեծ մասը գտնվել է ինքնաթիռի պոչային հատվածում: Դատելով իքնաթիռում բռնկված հրդեհից` նրանց փրկվելու շանսերը քիչ էին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Sukhoi Superjet 100-ը Մոսկվայից ուղևորվում էր Մուրմանսկ, այն արտակարգ վայրէջք էր կատարել օդանավակայանում ինքնաթիռում հրդեհ ծագելուց հետո:
Վայրէջքի ժամանակ բռնկվել էր ինքնաթիռի շարժիչը, 41 մարդ զոհվել էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ