Մենք էլ ունենք զենք, որը կարող է խոցել Եվրոպայի տարածքում գտնվող թիրախները. Պուտին

Արևմուտքը հակամարտություններ հրահրեց Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում և շարունակում է ստել։ Հիմա առանց ամաչելու հայտարարում են, թե իբր Ռուսաստանը մտադիր է հարձակվել Եվրոպայի վրա։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովի ժամանակ:

«Հասկանում ենք, որ նրանք ինչ-որ անհեթեթություն են խոսում: Եվ միևնույն ժամանակ իրենք են ընտրում մեր տարածքը խոցելու թիրախները՝ նշելով ամենաարդյունավետ, ինչպես իրենք են կարծում, ոչնչացման միջոցները։ Նրանք սկսեցին խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտներ ուղարկելու հնարավորության մասին։

Բայց մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորքերը ուղարկեցին մեր երկրի տարածք։ Հիմա հնարավոր միջամտողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն։ Նրանք պետք է ի վերջո հասկանան, որ մենք էլ ունենք զենք: Այո, նրանք գիտեն այս մասին, ես պարզապես ասացի, որ կարող են խոցվել իրենց տարածքում գտնվող թիրախները»,- ասել է Պուտինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ