Էդմոն Մարուքյանը հեռանում է պաշտոնից

 

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հեռանում է պաշտոնից:

Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում:

Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:

Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է Մարուքյանի գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանն այս պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի մարտի 14-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ