«Այս ընթացքում ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացվել». Նիկոլ Փաշինյան

«ԱԱԾ-ում, երբ որ պետք լինի, կստուգենք: Պետական վերահսկողական ծառայությունը Դավիթ Սանասարյանը չէ, ինչպես ՀՀ կառավարությունը ես չեմ: Լյուդովիկոսի ժամանակներն անցել են, երբ որ ասում էր՝ պետությունը ես եմ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նաև մի գաղտնիք է բացում՝ ԱԱԾ-ում, արդեն մի քանի ամիս է, ինչ ծառայողական քննություն է ընթանում:

«Նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»:

Ասել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ դժվարանում է ասել, թե ինչ կարևորության նյութերի մասին է խոսքը:

տեսանյութը՝  shantnews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ