Եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ դուք իշխանություն չեք դառնալու՝ ժողովուրդը ձեզ թույլ չի տալու. ՀՅԴ-ն կարող է արանքը ճղի. Ալեն Սիմոնյան

«Դուք, որպես քաղաքական գործիչ, կարծում եմ, պետք է ընդունեք, որ ՀՀ քաղաքացիները, մենք բոլորս պետք է հարկ վճարենք, որ մեր պետությունը գոյություն ունենա»,- ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին:

Ինչ վերաբերում է նույն խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ կարծես նրա ելույթը ռուսերեն էր գրված, տրված իրեն, հետո ինքը թարգմանել էր և այստեղ ելույթ ունեցել. «Ձեր դիրքերը շատ տարբերվում են իրարից. ձեզ խորհուրդ կտամ ներքին քննարկում ունենալ և հասկանալ, թե «Հայաստան» խմբակցությունն ինչ դիրքորոշում ունի Արեգնազ Մանուկյանի հայտնած դիրքորոշման հետ կապված»:

ԱԺ նախագահի խոսքով՝ Սերժ Սարգսյանը պաշտոնից զրկվեց սուտ խոսելու պատճառով, երբ ասաց, որ չի առաջադրվելու. «Համացանցում երբ գրում ես՝ Սերժ Սարգսյան-10 սուտ, մի 4-5 հատ տարբեր նյութ է բերվում»:

«ՀՀ-ն ունի իդեալական ընդդիմություն, շնորհակալություն եմ հայտնում. եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ դուք իշխանություն չեք դառնալու. ՀՀ ժողովուրդը դա ձեզ թույլ չի տալու: Դաշնակցությունը հնարավոր է արանքը ճղի»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ