Հայաստանը 2023-ից գիտակցում և հասկանում է խաղաղության գինը, մենք դեմ ենք ուժի և սպառնալիքի կիրառմանը. Միցոտակիս

«Մենք դեմ ենք ուժի և սպառնալիքի կիրառմանը։ Մենք միշտ Հայաստանի կողքին ենք և նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ հարգանքի սկզբունքներին։ Մենք համոզված ենք, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով։ Իսկ Հայաստանը 2023 թվականից ի վեր շատ լավ գիտակցում և հասկանում է խաղաղության գինը»։

Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ:

Մա նշել է, որ համատեղ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-հունական հարաբերություններին և նշել, որ դրանք դարերի պատմություն ունեն, իսկ հիմա եկել է ժամանակը, որ դրանք օգտագործվեն նոր մարտահրավերների դեմ պայքարում։

«Այս պահին Հայաստանը ԵՄ-ի աջակցությամբ ձևավորում է հստակ և թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել։ Մենք հնարավորություն կունենանք քննարկելու մեր հարաբերություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիքն են վերականգնող էներգետիկան և ժամանակակից տեխնոլոգիաները»,-նշել է նա՝ հավելելով, որ իրենք աջակցում են պաշտպանական ոլորտում համագործակցությանը՝ հատուկ պայմանագրով:

Միցոտակիսը նաև հավելել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկել են, թե ինչպես կարելի է ամրապնդել տնտեսական ոլորտում համագործակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ