Տարիներ առաջ ասել ենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի և հիմա փաստում ենք դա. Վահագն Ալեքսանյան

«Դեռ տարիներ առաջ մենք ձեզ հայտնեցինք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի ու տարեցտարի մեր քայլերով եկանք ապացուցելու, որ այո, քաղաքացին մեզ համար տուգանքի մատերիալ չէ»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ու հիմա էլ կարելի է ասել գրեթե կիսով չափ զեղչի հնարավորություն տալով տուգանքներին մենք փաստում ենք, որ այո քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց դրան զուգահեռ ներդնելով բալային համակարգը կարևորում ենք նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Այսինքն գերնպատակը, ոչ թե ընդամենը ֆիզկալ եկամուտ ստանալն է, երբ որ մարդը խախտում է անում, այլ նպատակն այն է, որ այդ խախտումը չանի ու դրանով չվտանգի իր կյանքը, ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կյանքը»,- նշեց Ալեքսանյանը:

Կարևորելով երկրորդ գծերում կայանելու առաջարկության ընդունումը Ալեքսանյանն ասաց.

«Մեր սոցիալական ամենաակտիվ խավերից մեկը տաքսու վարորդներն են ու նրանք երկրորդ գծում ընդամենը 2-3 րոպե կանգնելու հետևանքով, այն պատճառով որ պատվեր տվողը ուշ է իջնում շենքից, զրկվում էին վարորդական իրավունքից ու ապրուստի միջոցից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ