Պետք է արգելափակվի խաղադրույք կատարելու հնարավորությունը՝ հատկապես պետական սեկտորից. Սուքիասյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ «Խաղային գործունեության կարգավորման մասին» փաթեթին։

Նա նախ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե վերջնական արդյունքում տարվա կտրվածքով որքան գումար է գնում դեպի խաղադրույքներ՝ խաղադրույքների բոլոր մակարդակները միասին վերցված։

Նաև նկատեց․ «Երբ մարդը դիմում է,որպեսզի իրեն թույլ չտան խաղադրույք կատարել, պետք է անպայման գնա գրասենյակ, իսկ երբ միլիոնների խաղադրույք է կատարվում, ընդամենը կոճակներ է սեղմում։ Ինչպե՞ս կարող եք կոճակի տեսքով դարձնել նաև արգելափակումը»։

Նա նաև առաջարկեց, որ անձը պետական աշխատանքի ընդունվելուց ավտոմատ իրավունք չունենա խաղաղադրույք անել․ «Եթե պետական կարգավիճակում գտնվելով թույլ տանք, ապա հնարավոր է մասնավոր սեկտորից իմանան, որ նա շատ կարևոր տեղում է աշխատում»,- նշեց պատգամավորը։

Սուքիասյանը հավելեց, որ պատրաստ է աջակցելու ցանկացած խելամիտ մոտեցմանը և կարգավիճակ տալ խաղամոլությանը, որպեսզի խաղադրույքներ կատարելու արգելքի ընթացքում ավտոմատ ռեժիմով աշխատանքը կատարվի։

Մանրամասները՝ տեսանյութում․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ