Եթե Զելենսկին գա, կարծում եմ՝ այցը կլինի տարածաշրջանային․ Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ բացահայտ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում շատ վաղուց:

Այս մասին նա ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Երբ ռուսական քարոզիչներ, ցավոք, հաճախ հայկական աղավաղված ազգանուններով ՀՀ-ում միտինգներ և երթեր են անոնսում և դրանց մասին խոսում, ուստի հիբրիդային պատերազմի մասին խոսելը արդեն մովետոն է»,- նկատեց նա:

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հավանական այցին Հայաստան՝ Սիմոնյանն ասաց, որ նման տեղեկություն այս պահին գոյություն չունի. «Բայց եթե նման այց լինի, կարծում եմ՝ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»:

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքելով տարածվող լուրին՝ նշել էին, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ