Սուրեն Պապիկյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերն ու անելիքները

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է գործընկերոջը Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու համար:

Պապիկյանն ու Չիկովանին քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։

«Երկուստեք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ»,- ասված է Պապիկյանի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ