«Նիկոլ Փաշինյան, ձեզ թափ տվեք, հա՞, հերիք է գլխներիս «թավիշ-թավիշ» խաղաք…». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը գրել է.

Հայաստանի քաղաքացիները ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ թույլ չեն տա, որ նախկին ջեբկիր մարդակերները վերադառնան, թույլ չեն տա, որ նախկին ջեբկիր մարդակերների ղարաբաղյան ջեբկիր հԸնգերները քթները խոթեն Հայաստանի գործերի մեջ ու հայաստանցիներին լարեն արցախցիների դեմ, Հայաստանի քաղաքացիներն ամեն գնով կպաշտպանեն նոր իշխանություններին՝ նախկիններին վերջնականապես իրենց արժանի տեղում տեսնելու համար ու կհասնեն իրենց նպատակին:

ԲԱՅՑ

Նոր իշխանություններ եւ հատկապես Նիկոլ Փաշինյան, ձեզ թափ տվեք, հա՞, հերիք է գլխներիս «թավիշ-թավիշ» խաղաք։ Երեւի շատ թունդ եք զբաղված ու լավ չեք տեսնում ու գնահատում, թե ինչ է կատարվում, բայց Հայաստանի «պարապ-սարապ» քաղաքացիներս շատ լավ տեսնում ենք ու ձեզ էլ ասում ենք՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, մաուզերիստ դաշնակներն իզուր չեն «տնավորվել» Արցախում՝ հայաստանյան այլեւայլ թափթփուկների հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ