Ադրբեջանի նախագահը կրկին «աքլորացել է». խաղաղությունից խոսող Ալիևը նորից սպառնում է

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով, թե «Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»։

Այս մասին Ալիևն ասել է Ասկերանի շրջանի Իվանյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Տերերի պակաս չզգացող և Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացրած Ալիևը նաև ասել է, թե «Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու նրա նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ