ԱԺ նախագահի հայտարարությունը` Գևորգ Պապոյանի հրաժարականի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանը 2024 թվականի փետրվարի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հայտարարության մեջ նաև ասվում է.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ