ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ»

ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ»։ Այն իրենից վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Սարգիս Հովհաննիսյանը։

«Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ