«Գեթ մեկ վայրկյան չկար սպասելու համար…». Բորտուղեկցորդուհին պատմել է, թե ինչպես են տարհանել այրվող ինքնաթիռի ուղևորներին

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում այրված և 41 մարդու մահվան պատճառ դարձած Sukhoi Superjet 100 օդանավի բորտուղեկցորդուհիներից մեկը՝ Տատյանա Կասատկինան, պատմել է միջադեպի մանրամասները, ուղևորների տարհանման մասին, գրում է vz.ru-ն:

Կասատկինայի խոսքով՝ ուղևորները սկսել են իրենց նստատեղից վեր կենալ և մուտքին մոտենալ դեռևս այն ժամանակ, երբ ինքնաթիռը շարժվում էր մեծ արագությամբ: Բացի այդ, նրանք հեռախոսներով զանգահարում էին ու բղավում, որ ինքնաթիռն այրվում է և ընկնում:

Բորտուղեկցորդուհին հավելել է, որ վայրէջքից անմիջապես հետո իրենք սկսել են ուղևորների տարհանումը:

«Ամեն ինչ չափազանց արագ կատարվեց, գեթ մեկ վայրկյան չկար սպասելու համար: Ուղևորներին հրելով էի դուրս հանում: Ամեն մեկին օձիքից բռնած էի հանում, որպեսզի նրանք չդանդաղեցնեն տարհանման գործընթացը»,-ասել է կինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ