Ամբողջությամբ 0-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է, աճուրդը դեռ չի ավարտվել․ ՆԳ փոխնախարար

Պրոցեսը հետևյալն է՝ սկզբում մեր քաղաքացիները քվեարկում են, թե որ համարները պետք է դրվեն հերթական աճուրդի, և հետագայում քվեարկությունների հիման վրա որոշվում է մոտակա աճուրդի օրը և աճուրդի ենթակա համարանիշների ցանկը։ Պարտադիր չէ, որ անձը քվեարկի և մասնակցի աճուրդին, և հակառակը՝ կարող է անձը չքվեարկել, բայց հետագայում մասնակցել աճուրդին՝ վճարելով նախավճար։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ավտոմեքենաների 0-ներով համարանիշների աստղաբաշխական արժեքով աճուրդին։

Նա կոռեկտ չհամարեց աճուրդի վերաբերյալ տվյալներ հրապարակելը, որովհետև, ըստ նրա, այն մարդկային գործոնից զերծ աճուրդ է՝ էլեկտրոնային համակարգի շրջանակներում․ «0-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է, աճուրդը դեռ չի ավարտվել, այն կտևի մինչև փետրվարի 28-ը»։

Հիշեցնենք՝ ամբողջությամբ զրոներով պետհամարանիշը շուրջ 121 մլն դրամով (300 հազար դոլարով) վաճառվելու մասին հայտնել էին «Վարորդի ընկեր» ՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջում, որը ՆԳ նախարարությունից հերքել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ