Մոտ ապագայում նախատեսվում են դեմ առ դեմ բանակցություններ հայկական պատվիրակության հետ․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մյունխենում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը: Մոտ ապագայում նախատեսվում են դեմ առ դեմ բանակցություններ հայկական պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագիրը քննարկելու նպատակով»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ