Սարի թաղի պազիկները փոխարինվել են ավտոբուսներով․ ինչ նոր երթուղիներ են դուրս եկել երթևեկության

Երթուղի են դուրս եկել N64 նոր Zhong Tong ավտոբուսները, որոնք Նոր Նորքը կապում են Էրեբունու հետ:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։

«N13 երթուղին Սարի Թաղը կկապի Քանաքեռ-Զեյթունի հետ: N67 երթուղին, որն այս պահին սպասարկվում է մասնավոր ընկերության կողմից, մարտի 1-ից կսպասարկենք մենք՝ Zhong Tong ավտոբուսներով»,- նշեց նա։

Քաղաքապետնն էլ նկատեց՝ սա քաղաքացիների հետ հանդիպմանը խոստացված նոր գծերն են. «Մեկ գիծ, որը պետք է անցներ Դավիթ Բեկով, և մեկ գիծ էլ, որը պետք է փոխարիներ Սարի թաղի ПАЗ–իկները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ