5 նշան, որ դուք նյարդայնացնում եք տղամարդուն

Հաճախ է պատահում, որ տղամարդու հետ զրույցի ժամանակ շատերը միամտաբար կարծում են, թե իրենց ընկերակցությունը զրուցակցին հաճելի է։

Բայց բավական է մի քանի քայլ հեռանալ զրուցակցից, և տղամարդ զրուցակիցը թեթևացած շունչ է քաշում։ Ինչպես հասկանալ զրույցի ընթացքում՝ արդյո՞ք դուք ձանձրալի եք դիմացինի համար, թե՝ ոչ։

5 նշան ենք ներկայացնում, որոնք ապացուցում են, որ դուք ամեն դեպքում նյարդայնացնում եք տղամարդուն։

Անհավասար հաղորդակցում

Ուշադրություն դարձրեք ձեր երկխոսությանը, եթե ինֆորմացիայի 80%–ը դուք եք տալիս, ամենայն հավանականությամբ տղամարդը ձեզանով հետաքրքրված չէ։ Նա դժկամությամբ գլխով է անում, սակայն մտքով ուրիշ տեղ է։

Մարմնի լեզու

Եթե տղամարդը լսում է ձեզ ձեռքերը ծալած և ամեն կերպ փորձում է հեռանալ ձեզանից, իմացեք, որ դուք նրա համար անհետաքրքիր եք։ Եթե տղամարդը նաև շարժվում է դե հակառակ կողմը, դուք հաստատ նրան նյարդայնացնում եք։

Ձեզ անընդհատ ընդհատում են

Եթե ձեր «հետաքրքիր» պատմությունն ընդհատում են և ասում, օրինակ, «ես դա արդեն լսել եմ», նշանակում է զրուցակից տղամարդն այնքան էլ ցանկություն չունի լսելու ձեզ և ցանկանում է ընդհատել զրույցը։

Զրուցակիցը ծանր շունչ է քաշում

Եթե ձեր զրուցակիցը սկսում է ծանր շնչել, նշանակում է ենթագիտակցորեն նա տառապում է ձանձրույթից։ Մարմինը չի կարողանում թաքցնել այդ զգացողությունը և դիմացինը սկսում է հորանջել և ծանր հոգոց քաշել։

Պարզունակ պատասխաններ

Եթե ձեր բարդ ու հետաքրքիր հարցերին, որոնք մեկնաբանություն են պահանջում, պարզապես այո կամ ոչ են պատասխանում, նշանակում է դուք զուր եք ժամանակ ծախսում։ Զրուցակից տղամարդը չի ցանկանում էներգիա ծախսել մտածված պատասխանի վրա, նա պահում է իր էներգիան իր համար ավելի կարևոր զրույցների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ