Համացանցում հրապարակվել է այրված ինքնաթիռի «սև արկղերից» ստացված տեղեկությունը

Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 օդանավի վթարը կարող էր պատճառված լինել լարվածության աճով, որը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը հայտնվել էր ամպրոպային գոտում, ինչպես նաև դրան գումարվել են օդաչուների չարդարցված գործողությունները:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը, որի խոսքով՝ մասնագետներն արդեն ստացել են օդանավի ինքնագրիչ սարքերի առաջին տվյալները և սկսել են վերլուծել դրանք:

Ստացված տեղեկության համաձայն՝ օդ բարձրանալուց հետո SSJ-100-ը հայտնվել է ամպրոպային գոտում, որը օդաչուները փորձել են շրջանցել:

«Միևնույն ժամանակ, ենթադրաբար, գեներատորում լարվածության աճ է գրանցվել, որին հաջորդել է ինքնաթիռի մի շարք համակարգերի խափանումը»,- պարզաբանել է աղբյուրը՝ հավելելով, որ դրանից հետո անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան:

Ավելի վաղ նշվել էին օդաչուների թույլ տված սխալները, երբ վերջիններս վայրէջքից հետո չէին անջատել շարժիչներն ու բացել էին խցիկի պատուհանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ