Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցիք Ֆրանսիա:

«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վրաչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Ֆրանսիայի նախագահի եւ նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվենք Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը: Այսօր հանդիպում կունենամ նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի եւ այլ գործընկերների հետ»,- գրել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ