Կարգի հրավիրեք ինքնալուծարված ղարաբաղցի լկտի պաշտոնյաներին, կամ դա կանենք մենք․ Հարություն Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է երեկ Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանելյանի մասնակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած դեպքին։

«Կամ կարգի հրավիրեք ինքնալուծարված ղարաբաղցի լկտի պաշտոնյաներին ու իրանց նազիր վեզիրներին կամ դա կանենք մենք …

Կարողա՞ մենք ձեզ մոտ օրերս ս….. անենք ԵՎԼԱԽ…

Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ բոլորը պիտի իրենց պատշաճ ու քաղաքավարի պահեն.

Եվլախի թոփ աստղերը `առավելեւս…

Էս ժողովուրդը ամեն տեսակ խոտան այլեւս չի հանդուրժելու…»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը, շրջապատված անձնական «ախրանայով», այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ միջադեպ էր տեղի ունեցել:

Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի էր ընկել ագրեսիվ վարքագծով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցներից մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել էր 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ՝ մասնավորապես ասելով. «Ս…ր ստեղաց շուտ»:

Այս միջադեպից ժամեր անց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ հայտնելով, թե ցավում են տեղի ունեցած միջադեպի համար՝ հայցելով ներողամտություն:

Նշվում է, որ Շահրամանյանն էլ միջադեպից ժամեր անց հանդիպել է լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ, դատապարտել կատարվածը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Սամվել Շահրամանյանի «ախրանիկ» Աշոտ Դանելյանին քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ