Մոսկվայում ադրբեջանցի ֆիթնես մարզիչը ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ․ ՀՀ-ն նրա դեմ միջազգային հետախուզում էր հայտարարել

Մոսկվայում Հայաստանի հարցմամբ «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Վերջինիս կարող է հանձվել Հայաստանին:

Այս մասին հայտնում է eadaily.com կայքը։

Իր ձերբակալման մասին հայտնել է հենց ինքը՝ Զեյնալլին, «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակելով տեսանյութ, որտեղ նա պատմում է, թե Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ վաղը կկանգնի դատարանի առջև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ