365 օրերի ընթացքում ավելի քան 1720 պարեկություն․ լրացել է ԵՄ առաքելության մեկ տարին Հայաստանում

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեկ նշել է իր գործունեության առաջին տարին։

365 օրերի ընթացքում առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն։

«Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- այս մասին նշված է առաքելության X-ի գրառման մեջ։

Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ