«Պարոն Վանեցյան, է՞լ ինչ բլթացնի, որ հասկանաք՝ սրան պետք է մեկուսացնել …» Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

168.am կայքի անձնական օգտագործման իսագուլով գառնիկն արդեն որերորդ անգամ բացահայտ սպառնում է Հայաստանի իշխանություններին, եւ ԱԱԾ-ի հեչ պետքը չի։ 

Պարոն Վանեցյան, է՞լ ինչ բլթացնի ձեր հիմնարկի նախկին (գուցե նաեւ՝ ներկա) աշխատակիցը, որ հասկանաք՝ սրան պետք է մեկուսացնել ու ասել՝ դե պատմիր, թե ով է բերանումդ լեզու դրել, տականք։

«Այս պահից սկսած՝ այն բոլոր պաշտոնյաները, սկսած՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից ու վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ մինչև ԱԱԾ տնօրեն, ԱԺ նախագահ ու պատգամավորներ, բոլորը հայտնվում են ուղղակի թիրախի նշանառության տակ», — ասել է իսագուլովը։

Եվ ինչու՞։ Որովհետեւ, ուշադրություն, համարձակվում են գյալմառոբին բանտում պահել։ Իսագուլով Գառնիկը պոտենցիալ ահաբեկիչ է եւ ահաբեկիչների բանդայի անդամ, սրան ազատության մեջ թողնելը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը, հարգելի պարոն ԱԱԾ պետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ