Միրզոյան-Բայրամով հանդիպման վայրի ու ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման վայրի ու ժամկետի վերաբերյալ կողմերը պայմանավորվում են:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնց ԱԳՆ խոսնակը:

«Վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Անի Բադալյանը:

Հիշեցնենք՝ ԱԳ նախարարների հանդիպման մասին փետրվարի 18-ին Մյունխենում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ