ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Արցախի նախագահի ախրանիկը, իրենց գործն անող՝ 24news-ի օպերատորին ու լրագրողին հայհոյում է։ Պարոն Շահրամանյան, առանց այդ էլ դարձել եք անորսալի Ջո-ն։ Արցախը, որպես ՍՊԸ-ը լուծարելու տեքստը կարդալուց հետո ձեր ո՛չ ձայնն է լսվում, ո՛չ շրշյունը։
Հասկանում եմ, չգիտեք ինչ ասեք, կամ՝ երևի չեն թողնում ասեք։ Անկեղծ ասաց՝ էդ նուրբ նյուանսը լրագրողին ու օպերատորին հեչ չի հետաքրքրում ու չպիտի էլ հետաքրքրի։ Նրանք իրենց գործն են անում։
Իսկ ձեր ախրանիկի գործը ձեր մարմինը հսկելն է, որի մեջ օպերատորին ու լրագրողին «ս-տիր» ասելը հաստատ չի մտնում»։