«Այս այլանդակությունը տեղի է ունենում Շահրամանյանի «հորթային» հայացքի ներքո»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․

«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «ախռանիկը» հրում և հայհոյում է 24news-ի լրագրողին ու օպերատորին, և այս այլանդակությունը տեղի է ունենում Շահրամանյանի «հորթային» հայացքի ներքո:
Խնդիրն ավելի խորքային է, քան առաջին հայացքից կարող է թվալ:
Դա էլիտա կոչվածի արժեհամակարգի խնդիրն է:
Պետականության կորստի ցավն այնքան մեծ պետք է լիներ, արժեքային և բարոյական տաբուները՝ այնքան հստակ ու որոշակի, որ Արցախի կործանումից հետո, պետականության բովանդակային ոչնչացումից հետո, պաշտոնյան հրաժարվեր «ախռանա» կոչվող ծառայությունից՝ պետության չգոյությունը «չփոխահատուցելով» սեփական անձի պահպանության գռեհիկ մեթոդներով:
Բա չասեմ՝ ա՜յ չկայացած գործիչ, քո «շներին» «քսի» ես տալիս 24news-ի լրագրողի ու օպերատորի վրա ու սա այն դեպքում, երբ այդ լրատվամիջոցը՝ իր ղեկավար Նարեկ Գալստյանի գլխավորությամբ, Արցախի լեգիտիմության փշրանքներն աչքի լույսի պես հետևողականորեն պաշտպանում է՝ նաև քո ու քո նմանների անգործությունից:
Ի դեպ, 24news-ը նույն Շահրամանյանին հետևողականորեն պաշտպանում է տարբեր թիրախավորումներից՝ դարձյալ ելակետ ընդունելով Արցախի լեգիտիմության ինստիտուտներից գլխավորի սատարումը:
Հիմա Շահրամանյանը մի տարբերակ ունի. հրապարակավ ներողություն խնդրել 24news-ից ու նրա կոլեկտիվից՝ իր անդաստիարակ «ախռանիկի» պահվածքի համար:
Էդ ներողությունը 24news-ի իմ գործընկերներին պետք չի, առաջին հերթին, հենց իրեն՝ Շահրամանյանին է պետք, որպեսզի մենք գոնե համոզվենք, որ նա հասկանում է իր կարգավիճակը, պետության կարևորությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ