ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպին, գրել է.
«Լրագրողները ոմն ինքնահռչակ գլուխ կոտրողի հռչակում են նախագահ, վաղ առավոտվանից ազդարարում են, թե այցելել է Եռաբլուր:
Հետո այդ ինքնահռչակ գլուխ կոտրողի «ախռանիկը» հայհոյում է նույն լրագրողներին:
Ամեն բան արդար է…))»։
Հիշեցնենք Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան որոշել է այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ շրջապատված անձնական «ախրանայով»։
Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցների մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել է 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ ասելով. «Ս…ր ստեղաց շուտ»:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հորդորել են նրան կոռեկտ պահել, ապա դիմել են Շահրամանյանին, որը որևէ արձագանք չի տվել: Շահրամանյանը նույն «ախրանիկների» ուղեկցությամբ հեռացել է: