Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Սամվել Շահրամանյանին ուղեկցողներից մեկը, որը ախռանիկի դեր է կատարում, ս..ր եղի է ասում 24 news-ի մեր գործընկերներին ուղիղ եթերում։
Խստորեն դատապարտում եմ, Շահրամանյան Սամվելը պարտավոր է հենց հիմա ներողություն խնդրել կատարվածի համար, չնայած քիչ սպասելի է, որ ամոթ ունենար նույն պահին կաներ։
Ու էդ ամենը կատարվում է Եռաբլուրում….»։
Հիշեցնենք Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանն այսօր առավոտյան որոշել է այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ շրջապատված անձնական «ախրանայով»։
Վերջինիս «ախրանիկներից» մեկը աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով՝ փորձելով խոչընդոտել լրատվամիջոցների մեկի օպերատորի աշխատանքը: Նա ձեռքով փակել է 24News կայքի օպերատորի տեսախցիկը՝ ասելով. «Ս…ր ստեղաց շուտ»:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հորդորել են նրան կոռեկտ պահել, ապա դիմել են Շահրամանյանին, որը որևէ արձագանք չի տվել: Շահրամանյանը նույն «ախրանիկների» ուղեկցությամբ հեռացել է: