«Վատ կանխազգացում ունեի». Մոսկվա-Մուրմանսկ չվերթի տոմսը փոխած ուղևոր

Մուրմանսկի շրջանի բնակչուհի Ալյոնա Մեդվեդևան պատմել է, որ պետք է լիներ «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի ուղևորներից մեկը, սակայն փոխել է տոմսը: Նա նշել է, որ վատ կանխազգացում ուներ:

«Պետք է Մուրմանսկ վերադառնայի այդ չվերթով, սակայն փոխեցի տոմսը: Անգամ գնելու պահին զգում էի, որ մայիսի 5-ին չեմ մեկնելու:

Զանգահարեցի Մոսկվա` տնօրենիս:

Նա թույլատրեց ևս երեք օր մնալ Մոսկվայում, և ես առանց մտածելու փոխեցի տոմսը: Վթարի մասին իմացա ծնողներիցս: Մինչ ուշ գիշեր հետևում էի նորություններին: Շոկի մեջ էի, 41 զոհ, սարսափելի է»,- պատմել է Ալյոնան:

Oդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է` 40-ը ուղևոր, մեկը՝ անձնակազմի անդամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ