Բոլորը սովոր են մոդելների արտաքին տեսքին, որոնք իդեալական կազմվածք ունեն, խնամված դեմք և մազեր: 26-ամյա ֆոտոմոդել Մելանի Գայդոսն արմատապես տարբերվում է համընդհանուր ընդունված կանոններից:
Ովքեր մի քիչ շփվել են աղջկա հետ, ասում են, որ նա անհավանական էներգետիկա, խարիզմա, ներքին գեղեցկություն ունի:
Մելանի Գայդոսն ապրում և աշխատում է ԱՄՆ-ում: Նա ակտիվորեն մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի:
Մոդելը տառապում է հազվագյուտ գենետիկ խանգարումով՝ էկտոդերմալ դիսպլազիայով: Այս հիվանդությունն ազդում է մաշկի, մազերի և եղունգների զարգացման, երբեմն էլ՝ ոսկորների ձևավորման վրա:
Չնայած իր արտաքին տեսքին՝ Մելանին ոչ միայն նորմալ կյանքով է ապրում, այլև ընկերներ ունի հայտնի լուսանկարիչների, ռեժիսորների և երաժիշտների շրջանում: