«Ով ուզում է թող քայլի մեզ հետ, ով չէ՝ բարի ոչ աշխատանքային օր». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում բոլորը երկար կյանք կունենան, այդ թվում նաև նոր խորհրդարանը». երևանյան քայլերթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններին։

Հիշեցնենք՝ Սեֆիլյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանը երկար կյանք չի ունենալու՝ ամենաշատը 1.5 -2 տարի հետո նոր ընտրություններ են լինելու։

Որպես պատճառ Սեֆիլյանը նշել էր, որ խոստացված արմատական փոփոխությունները, որոնք պետք է կատարվեին հեղափոխությունից հետո, մինչև այսօր տեղի չեն ունեցել՝ Ընտրական օրենսգիրքը չի բարեփոխվել, Հանրապետական կուսակցության գործունեությունը չի կասեցվել և այլն։

Փաշինյանը, հակառակը, համոզված է, որ նոր խորհրդարանը գործելու է իր ամբողջ ժամկետով՝ 5 տարի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ