Լիահույս եմ, որ մեր մարզիկները կգրանցեն հերթական բարձր արդյունքները. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է մարզիկներին՝ հաղթանակների առթիվ։

«Անցնող հանգստյան օրերին հայ մարզիկները տպավորիչ ելույթներ ունեցան մի քանի մարզաձևերում՝ գրանցելով բարձր արդյունքներ:
Այս տարի Երևան համայնքը նախատեսում է անցկացնել 15 միջազգային մրցաշարե՝ տարբեր սպորտաձևերում, և ես լիահույս եմ, որ մեր մարզիկները կգրանցեն հերթական բարձր արդյունքները:

Շնորհավորում եմ մարզաշխարհի մեր ներկայացուցիչներին՝ տպավորիչ հաղթանակների առթիվ»,– գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ