Մանկապղծության դեպք Կոտայքում. սեռական ոտնձգության է ենթարկվել 2-ամյա տղա

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փետրվարի 15-ին Առանձնապես ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը, որի ժամանակ հայտնաբերվել է կարճեցված փողով հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտով: Տան տերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:

Խուզարկություն է իրականցվել նաև նրա հանցակից ընկերոջ՝ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդու տանը, որտեղ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: Վերջինս հայտնել է, որ դա պատկանում է իրեն:

Կայքի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է եղել սկանդալային ու աղմկահարույց մեկ այլ քրեական գործի շրջանակում, որով պարզվել է՝ նշված անձինք, որոնք Կոտայքի մարզում աշխատեցնում են հայտնի գիշերային ակումբ: Նրանցից մեկը մենեջերն է, որը իր 2-ամյա երեխային տարել է իր գործընկերոջ տուն, որտեղ էլ նա սեռական գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ:

Նրանք երկու ամսով կալանավորվել են:

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք քավոր-սանիկ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ