«Կարծում եմ՝ կբողոքարկենք». Քերոբյանը՝ տնային կալանքում մնալու մասին

Ինչպես հայտնել ենք, Էկոնոմիկային նախկին նախարար Վահան Քերոբյանին դատարանը երկու ամսով տնային կալանք է տվել:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս որոշմանը՝ Քերոբյանն ասաց, որ հնարավոր է՝ բողոքարկեն այն:

Վերջինս հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով:

Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:

Նրա փաստաբանը մանրամասնել է, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում շահադիտական նկատառումներով նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու կամ ազդեցություն կիրառելու հոդվածով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ