Նիկոլ Փաշինյանը և երթի մասնակիցները վառեցին «Ազատության ջահերը»

«Ով դուխով ա, սիգնալ տուր, ով հաղթած ա, սիգնալ տուր»,- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Ողջունում ենք բոլորիդ, այսօրվա երթը նշանավորում է այն քայլարշավը, որով հասել ենք հաղթանակների»,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

«Սիրելի հայրենակիցներ, այսօրվա մեր երթը մի յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք 2018 թվականի մարտի 31֊ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակից, և որը պսակվեց Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ», ֊ դիմելով հայրենակիցներին՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։ ֊ «Ըստ էության, երկու օրից այդ քաղաքական փուլը ամփոփվում է և քաղաքական փուլի ամփոփումով մենք կարող ենք ասել, որ «Իմ քայլը» շարժման հարթակը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»։

Փաշինյանի գնահատմամբ, կատարված պարտավորությունների թվում են «Հայաստանում ընտրությունների կեղծման, ընտրակաշառքներ բաժանելու, մարդկանց ճնշումների պրակտիկան» արմատախիլ անելը, մենաշնորհները վերացնելը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելը, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության ապահովումը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը նախատեսված է դեկտեմբերի 9֊ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ