ԲԱՑԱՌԻԿ. «Օրենքով գող» Պզոյի դուստրը եկեղեցում հնազանդի փոխարեն ասում է «ՏԵՐ ԵՄ»

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Պզոյի դուստրը եկեղեցում հնազանդի փոխարեն ասում է «Տեր եմ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 26–ին Երևանում կայացավ քրեական հեղինակություն Պզոյի դստեր հարսանիքը։ Այսօր արդեն համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ 7 րոպեների ընթացքում ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել հարսանեկան ողջ օրվա ընթացքում։

Պզոյի դստեր հարսանիքին ներկա էին  գողական ու մերձգողական համայնքի ներկայացուցիչները։ Իրենց ներկայությամբ նորապսակներին շնորհավորեցին ու հարսանիքը «ծաղկացրին» երգիչներ Հարութ Փամբուկչյանը, Թաթան, Արմենչիկը, Սոսո Պավլիաշվիլին, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սպիտակցի Հայկոն և այլք։

Հարսանիքին մասնակցում էին նաև բազմաթիվ պարային խմբեր։ Աննկարագրելի մեծ ու սպիտակը տորթը գրավել էր հարսանեկան դահլիճը մի մասը։

Նորապսակների պսակադրությունը կատարվել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ Պսակը կատարել է Արցախի թեմի առաջնոր Պարգև Սրբազանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ