Ամենամյա Met Gala բալը չէին կարող արհամարհել ամուսիններ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը, որոնք միջոցառմանը միասին են ներկայացել: Քանյեն բավական պարզ կերպար էր ընտրել. ռեփերը հաճախ չէ հետեւում դրես-կոդին:
Իսկ Քիմն ամենայն մանրամասնությամբ պատրաստվել էր երեկույթին: 38-ամյա աստղը երեկոյին հայտնվել է Mugler-ի «թաց» զգեստով:
Զգեստը զարդարված էր ուլունքներով, որոնք ջրի կաթիլի տպավորություն էին թողնում: Թաց սանրվածքը եւ փայլուն հայլայթերն իդեալականորեն լրացնում էին կերպարը: