«Քայլում ենք, քայլում ենք, քայլում». Նիկոլ Փաշինյանի երթը

Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ քայլերթեր կնախաձեռնի նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Այս մասին նոյեմբերի 24-ին հրավիրած համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
 
«Վերջին անգամ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ենք քայլերթ իրականացրել: Ժամանակ առ ժամանակ մեզ կտեսնեք այսպիսի քայլերթեր անելիս նաև ընտրություններից հետո»,- նշեց Փաշինյանը:
 
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` իրենք փորձելու են քայլերթի ընթացքում լինել Երևանի բոլոր վարչական շրջաններում:
 
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին «Ֆեյսբուք»-ի իր էջիուղիղ եթերում հայտնեց նոյեմբերի 24-ին համաերևանյան երթ անելու մասին: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ երթը մեկնարկելու է Նոր Նորքից և անցնելու է Երևան քաղաքի բազմաթիվ փողոցներով:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ