Ծառուկյանը հայտնել է, թե երբ կհրաժարվի մանդատից

Հակառակ որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատգամավորական մանդատից չի հրաժարվում, սակայն մանրամասնեց, թե որ դեպքում է պատրաստ դիմել այդ քայլին։

«Ոչ միայն պարոն Միրզոյանի համար, այլ հանրության և որ ամենակարևորը՝ ընտրողների համար իմ պատասխանում և՛ իրավական, և՛ քաղաքական բոլոր պատասխանները լիարժեք ներկայացված են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի նամակին։

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախագահը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավորին, կոչ էր արել հետևել պատգամավորի շահերի բախման իրավիճակների համար սահմանված կարգավորումներին, որին ի պատասխան Ծառուկյանը ներկայացրել էր իր հիմնավորումները։

«Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, այս լարվածությունը անիմաստ, որ կա… Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը ազնիվ է, բոլորը գիտեն, որ կառույցներ տարիներով չեմ գնում։ Ներդրողների մոտ արդեն մտավախություն կա, որ մեկը քնից կարթնանա ու անհիմն հայտարարություն կանի, ներդրողը պետք է վստահ լինի, բայց ամեն մեկը, տեղից հելնողը անհիմն հայտարարություն է անում, կարող ա վատ քնել, չգիտեմ երազում ինչ ա տեսել, չի կարելի։

Ես կարամ գրեմ, ստորագրեմ, որ դա ազդելու է ներդրումների վրա, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման համար, մարդկանց մեջ մտավախություն կա ներդրում անեն, թե չէ, ես չեմ արդարանում, ուղղակի սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ կապերս օգտագործել, որ ներդրումներ լինեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ