Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է ստեղծվեն, վերարտադրվելու են Ալմաթիի հռչակագրով հաստատվածները. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է ստեղծվեն, այլ պետք է տեղում վերարտադրվեն Ալմաթիի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները, որոնք հիմք են հանդիսանալու երկու երկրների սահմանի սահմանազատման համար:

Այս մասին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Տարածաշրջանի հաղորդակցությունների ապա շրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության ու օրենսդրության ներքո` փոխադարձության ու հավասարության սկզբունքներով»,- ասել է ԱԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ