Այսօր՝ մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը այցելել է Հանրային ռադիո Ռադիոյի օրվա կապակցությամբ:
Վարչապետը հարցազրույց է ունեցել Հանրային ռադիոյում և խոսել է նաև արձակուրդ մեկնելու մասին՝ հայտարարելով, որ հունիսի սկզբներին մի քանի օրով արձակուրդ կվերցնի:
«Մտադիր եմ հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդի մեկնել: Կլինեմ Հայաստանում, ուղղակի աշխատանքից կկտրվեմ: Եթե հաշվենք մարտի 31-ից, ապա մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային վիճակից կտրվել: Թերևս միակ բացառությունը եղել են Ամանօրյա տոները:
Ուստի հունիսին մեկ-երկու օրով արձակուրդի կմեկնեմ»,-ասել է Փաշինյանը: