Կրեմլը զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Կրեմլը զսպվածության կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հերթական ռազմական միջադեպի կապակցությամբ։

«Իհարկե, սա տագնապալի նորություն է, որը գալիս է շփման գծից: Մենք երկուստեք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու ցանկացած գործողությունից, որը մյուս կողմը կարող է սադրիչ համարել», — ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բացի այդ, նա նշել է, որ շատ ուշադիր հետևելու են և կշարունակեն շփումները երկու կողմերի հետ։

Լրագրողների այն հարցին, թե հակամարտության գոտում զոհվածների հետ հերթական միջադեպը վտանգում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի հեռանկարները, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Նման միջադեպերը առնվազն չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը և խաղաղության պայմանագրի ստորագրման մոտեցող պահը, բայց մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ