Ի՞նչ է ձեր ուզածը՝ գալիս ենք՝ դժգոհ եք, գնում ենք՝ գժգոհ եք. Նանա Սարգսյանը՝ մանդատը վայր դնելու մասին

«Վարդան Ղուկասյանը հորդորել էր նիստին ներկա չգտնվել, բայց իմ բացակայությունը կապված չէր այդ հորդորի հետ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը:

«Մեզ հետ դժբախտություն էր պատահել, ես մեկնել եմ ՌԴ մասնակցելու հորեղբորս հուղարկավորությանը ու վերադարձել եմ: Ինձ վրա երբևէ ոչ ոք ճնշում չի գործադրել, ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ մեկ այլ անձ: Խմբակցությունը կշարունակի իր աշխատանքը՝ վստահ եղեք, խմբակցությունը միշտ աշխատել է ի օգուտ Երևանի՝ երևանցու, ևաշխատանքները կշարունակվի»,- ասաց Սարգսյանը:

Հարցին, թե վերջինս շփվում է Վահե Եսայանի և Վահան Ավագյանի հետ Սարգսյանը պատասխանեց. «Վահան Ավագյանը իմ կնքահայրն է, Վահե Եսայնաը իմ շատ վաղեմի ընկերն է, որոնց ես շատ սիրում եմ ու հարգում, ու շարունակելու եմ հարգել: Իմ հրաժարականը բոլորովին չի նշանակում, որ մարդկային, ընկերական հարաբերությունները պետք է չշարունակվեն»:

Դիտարկմանը, թե ձեզ մեղադրումե ն ՔՊ-ի հետ համագործակցելու մեջ՝ ասում են ՔՊ-ին օժանդակող ուժ, Սարգսյանը պատասխանեց՝ ղալաթ են անում ասողները:

«Իմ այս քայլը ավելի ճիշտ որոշում է, քան մնալը և այստեղ ոչ թե ինչ-որ մի կողմի ընտրելու հարց է, այլ ես որոշմանը եկել եմ անձնական հարցերից ելնելով: Շատ բան կարող են ասել, շատ բան կարող են ենթադրել, շատ բան կարող են հորինել, որպեսզի ավելի հետաքրքիր նյութ ունենան այդ օրը տպելու, բայց դա չի նշանակում, որ դա իրականության հետ աղերս ունի»,- ասաց Նանա Սարգսյանն ու հավելեց.

«Ավագանու անդամները ընտրվել են ընտրողների կողմից՝ ստացել քվեն, որպեսզի լուծեն երևանցու խնդիրները, եթե պիտի վերցնեն մանդատը ու չներկայանան նիստերին, ապա թող գնան գան հաջորդները, կարծումե մ դա ավելի ազնիվ կլինի քան վերցնել մնադատն ու բոյկոտել չգալ»:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ եկաք ու քվորում ապահովեցիք, Սարգսյանը պատասխանեց. «Որ դուք աշխատանք ունենաք, գաք այ սենց սադրեք ու վարձատրվեք ձեր խմբագրի կողմից: Ի՞նչ է ձեր ուզածը՝ գալիս ենք՝ դժգոհ եք, գնում ենք՝ գժգոհ եք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ