Հեռացրել ենք մի վարորդի, ով խոչընդոտել էր քաղաքացուն վճարել էլեկտրոնային եղանակով. Գրիգորյան

«Տրանսպորտային համակարգի բարեփոխումները համապարփակ են և բազմավեկտոր և այդ վեկտորներից մեկը ծառայության որակը սպասարկման առումով բարձրացնելն է»:

Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Բոլորս ընդունում ենք, որ եթե դու ունես անգամ ամենաժամանակակաից շարժակազմը, բայց վարորդների կողմից համապատասխան վերաբերմունք՝ ծառայության որակ չի ապահովվում, խամրում է նաև այն շատ լավ շարժակազմը, որով անձը երթևեկում է: Ուզում եմ արձանագրել, որ էական քայլեր այս ուղղությամբ կատարվել են թե՛ վարորդների վերապատրաստման, թե՛ համազգետսների առումով, բայց նաև շատ անելիք կա»,- նշեց Գրիգորյանը բերելով օրինակներ.

«Մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում նաև մամլո խոսնակի հայտարարությունն եղավ, որ աշխատանքից ազատել էինք մի վարորոդի, որ փորձում էր խոչնդոտել քաղաքացիների կողմից էլեկտրոնային եղանակով վճարմանը, նաև ծխախոտից օգտվելու դեպքեր ենք ունեցել և այդ դեպքերին շատ ուշադիր ենք: Եվ այո, շարունակական քայլեր ծառայությունների որակը բարձրացնելու առումով նույնպես անելու ենք անգամ դա նախագծի հետ կապել պետք չէ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ